Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Ապրիլ / 2020


Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկվել է նմանակի օգտագործել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ անվտանգության նկատառումներով նմանակի ներգրավելու գաղափարը ծագել է 2000-ականների սկզբին, բայց նա հրաժարվել է: Նախագահն այս մասին ասել է «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«[Գաղափարը] ծագել է, բայց ես հրաժարվել եմ նմանակից,- նշել է նա:- Դա ահաբեկչության դեմ պայքարի ամենադժվար ժամանակներն էին»: Ըստ նրա, 2000-ականների սկզբին եղել են առաջարկներ, որպեսզի նմանակը փոխարինի Ռուսաստանի ղեկավարին այն միջոցառումների ժամանակ, որտեղ պետության ղեկավարին կարող է վտանգ սպառնալ:

Հարցը, արդյոք Պուտինը նմանակ ունի, քաղաքացիների շրջանում հետաքրքություն էր առաջացնում դեռ 20 տարի առաջ: Այդպես, 2001 թվականի դեկտեմբերի 24-ին «ՕՌՏ» եւ «ՌՏՌ» հեռուստաալիքների ուղիղ եթերում Վլադիմիր Պուտինին այս մասին հարց էր ուղղել Կոստրոմայի շրջանի բնակչուհին: Կինը ենթադրել էր, որ նմանակը կարող էր օգնել նախագահին հասցնել բազմաթիվ հանդիպումներ անցկացնել, այդ թվում` ամենաբարձր մակարդակով:

Այդ ժամանակ ՌԴ նախագահը պատասխանել էր, որ ինքը նմանակ չունի: Նմանատիպ մեկ այլ դեպք տեղի էր ունեցել Սոչիում 2009-ի օգոստոսին, երբ Պուտինը եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը աշխատանքային հանդիպումից հետո որոշել էին զբոսնել զբոսայգում: Տեսնելով նրանց` մի կին ենթադրել էր, որ զբոսնում են ոչ թե ՌԴ նախագահը եւ վարչապետը, այլ նրանց նմանակները:

«Ոչ, նմանակները չենք, միանգամայն իսկական ենք»,- ժպտալով պատասխանել էր Մեդվեդեւը:

դիտվել է 7331 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից