Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Ապրիլ / 2020


«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝«Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ դրանում նշված հանգամանքների ստուգման նպատակով համապատասխան գործողություններ կատարելու: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:


Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Քրիստ Հովսեփյան օգտատիրոջ գրառումն է հրապարակել, որում Հովսեփյանը հայտնել էր Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառք առաջարկելու մասին:

«ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել էր Բաբայանը, ով «Ոչ»-ի շտաբի նախաձեռնողներից է:

Թեև Արսեն Բաբայանն իր գրառմանը կցել էր նաև օգտատիրոջ էջի արտապատկերը (screen shot), սակայն Հովսեփյանն իր էջից հեռացրել է փետրվարի 24-ին կատարած գրառումը:

դիտվել է 3457 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից