Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Ապրիլ / 2020


«Այո»-ի լոգոն գողացված է 90-ականների՞ց

«Այո»-ի շտաբի հայտարարած մրցույթում հաղթել է մի լոգո, որը, պարզվում է, գրագողություն է։ Նախկինում՝ հեռավոր 90-ականներին ևս այս շրիֆտով ու տեսքով «Այո» լոգո է եղել, որը հայտնաբերել են ֆեյսբուքյան օգտատերերն ու տարակուսանք հայտնել, թե ինչու են 3 մլն դրամ հատկացրել մի բանի վրա, որը, փաստացի, գրագողություն է։

Օրինակ՝ Արսեն Բաբայանը տեղադրել է հին «Այո»-ի լոգոն ու գրել․ «Երբ քննադատում եմ, ասում եմ վերադարձել ենք 90-ականներ, նեղանում եք։

Արդեն հավանաբար չեք էլ փորձում թաքցնել։

Բայց 3 միլիոնը շա՞տ չէր այս «գողության» համար»։

Էդուարդ Սարիբեկյանն էլ իր հերթին է անդրադարձել սրան՝ գրելով․ «6000 դոլար գրագողության համա՞ր: Սրանից ցայտուն թալա՞ն, թող մտածեն այն մարդիկ, ովքեր դրամ են տվել այս հանրաքվե կոչված զավեշտին ու դրա կնքահայր կուսակցական թայֆային»։

դիտվել է 3905 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից