Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Ապրիլ / 2020


Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ. Սուրեն Պապիկյան

«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այն հարցին, որ իրեն համեմատում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նախընտրական շտաբները նախկինում ղեկավարում էր Հովիկ Աբրահամյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, ներկայում համեմատություններ են տարվում Պապիկյանի ու Աբրահամյանի միջև, և կան մեկնաբանություններ, որ «Այո»-ի շտաբը ղեկավարում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, որպեսզի մարզերում վարչական ռեսուրս կիրառի, ինչպես նախկին իշխանության օրոք էր:

 «Նախ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնից: Ավելին ասեմ, ի տարբերություն ձեր նշած անձի, ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: Դրանից զատ, ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որևէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նամանատիպ այլ բաների հետ»,- ասաց Պապիկյանը:

Նա նաև ասաց, որ որևէ մեկը իշխանությանը թող արջի ծառայություն չմատուցի՝ կլինի գյուղապետ, քաղաքապետ, թե թաղային հեղինակություն: «Մենք դրա կարիքը չունենք, ՀՀ քաղաքացուն ընձեռված իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի: Սա մեր որդեգրած սկզբունքն է, որից չենք հրաժարվելու, այստեղ տարընթերցումներ չեն լինելու: Եթե որևէ մեկը կփորձի նման քայլ անել, կպատժվի օրենքով: Ցուցումը հստակ է՝ բոլորը գործում են իրենց լիազորությունների շրջանակում, որևէ մեկը չի կարող շրջանցել իրեն տրված լիազորությունը: Նմանօրինակ դեպքերում մենք պատրաստ ենք խնդիրը վեր հանել ու պատժել բոլորին»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

դիտվել է 2944 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից