Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Չինովնիկներին չի հուզում, թե ինչ վիճակում է Սպարապետի կիսանդրին ու նրա առջև տեղադրված ցուցանակը (լուսանկար)

Երևանի քաղաքապետարանի ու կենտրոն վարչական շրջանի չինովնիկներին չի հուզում, թե ինչ վիճակում են գտնվում Մեծ հայի, ժողովրդի սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրին ու նրա առջև տեղադրված ցուցանակը։
Մարտի 5-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, Մեծ հայ, իսկական մտավորական, հայ ժողովրդի կողմից Սպարապետ անունը ստացած Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ենք նշելու:

Այդ օրը պետական պաշտոնյաները, Սպարապետի զինակից ընկերներն ու քաղաքացիները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցելու իսկական հային:

Գաղտնիք չէ, որ լինելու են նաև այլ միջոցառումներ և դրա շրջանակում ծաղիկներ են խոնարհելու Սպարապետի կիսանդրիների մոտ:

Երևանի սրտում՝ կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցում տեղադրված Սպարապետի կիսանդրին ու 3 լեզուներով ցուցանակը գտնվում են անշուգ վիճակում, մինչդեռ թե՛ կառավարությունում, թե՛ Երևանի քաղաքապետարանում, և թե՛ կենտրոն վարչական շրջանում կլինեն պաշտոնյաներ, ովքեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը այնպիսի պաթոսով խոսքեր կուղղեն, մինչդեռ արդեն տևական ժամանակ է, այդ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում:

Նույնիսկ Երևան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկները կեղտի, փոշու շերտի տակ չեն կարողանա կարդալ, թե կիսանդրու առջև ինչ է գրված ցուցանակի վրա:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ավելի մանրամասն՝ shamshyan.com կայքում։

դիտվել է 9874 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից