Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը. մանրամասներ

 Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը . «Գազպրոմ Արմենիան» ո´չ հաստատում է, ո´չ էլ հերքում։

«Իրավունք» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ հանրության շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ գազի սակագինը ապրիլի 1-ից թանկանալու է (այլ տարբերակով՝ թանկացման հայտ է ներկայացվելու) առնվազն 11 դրամով՝ դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար:

Ավելին, ըստ մեր որոշ աղբյուրների, որոնք միշտ էլ աչքի են ընկել քաջատեղյակությամբ, գազն այս պահին արդեն իսկ փաստացի թանկացել է: Պարզապես, ըստ այդ լուրե­րի, ավելորդ աղմուկից խուսափելու հա­մար այդ ավելորդ մասը փոխհատուցվում է պետական բյուջեից:

Որքանո՞վ են վերոնշյալ լուրերը հա­մապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայությունից:

Այն­տեղից սակայն, ինչպես ենթադրելի էր, հերքեցին տարածված լուրը առ այն, որ այս պահին թանկացել է, և որ բյուջեն է այն փոխհատուցում. «Պաշտոնապես հեր­քում ենք Ձեր կողմից մատնանշված լուրե­րը, դրանք չեն համապատասխանում իրա­կանությանը»:

Հարցին, իսկ ապրիլի մեկից գազի թանկացման մասին լուրերը և՞ս հերքում են, մեզ պատասխանեցին. «Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս, մենք նախապես ասել էինք, որ, այո, ներկայումս ընկերությունում քննարկվում է սակագնի վերանայման հայտ: Մնացածը՝ ըստ սահ­մանված կարգի և սահմանված ժամկետ­ներում կծանուցվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 6170 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից