Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Գաղտնալսման ենթակա են ոչ միայն Փաշինյանին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին:

Գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները: Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ, գաղտնալսվողների նման աննախադեպ քանակ երբեք չի եղել:

Այլ կերպ ասած, ԱԱԾ -ի ռեսուրսի մի հսկայական հատված կենտրոնացած է երկրի ներսում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դրա մասին վարչապետին զեկուցելու վրա: Ըստ նույն աղբյուրի, ԱԱԾ սպաներից շատերը պարզապես ապշած են ստեղծված աննախադեպ վիճակից»:

դիտվել է 8893 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից