Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Էլի Սերժն է մեղավոր

 

«Հարպարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը իր խմբագրականում գրում է.

Ընկերներիցս շատերն ասում են, որ հանրային կարծիքին ծանոթանալու լավագույն միջոցը տաքսիստների հետ զրույցն է՝ նրանք ասես հասարակական տրամադրությունների բարոմետր լինեն։ Չհամաձայնելով նրանց հետ, այնուամենայնիվ, չեմ խանգարում, որ հերթական տաքսիստն իր «քաղաքագիտական» վերլուծությունները փաթաթի իմ վզին։ Մարդը, ի զարմանս ինձ, գրագետ է, երկու տարվա իրադարձություններն է բարձրաձայն վերլուծում։

Ասում է․ «Ով էլ լիներ Նիկոլի տեղը, դա լինելու էր՝ շատ էինք զզվել էն իշխանություններից, դրանց ալան-թալանից։ Պայթելու էր, ու Նիկոլը հայտնվեց ճիշտ տեղում՝ ճիշտ պահին։ Բայց էս երկու տարին ցույց տվեց, որ ամենավատ բանն այն է, երբ փողոցից, անպատրաստ մարդիկ գալիս են իշխանության։

Մի կողմից՝ մենք շատ անգրագետ ու անգիտակից ժողովուրդ ենք, որ տենց մի օրում մաքրեցինք հներին ու բերեցինք էս խակ ու անպատրաստ մատղաշներին, դրեցինք երկրի ղեկին։ Բայց մյուս կողմից՝ դրանում էլ է Սերժը մեղավոր։ Ինչի՞ էր հասցրել մեզ էդ հուսահատությանը, ինչի՞ ժամանակին ու հոժար կամքով չհեռացավ։ Էն վարչապետ Կարեն Կարապետյանը կարգին էլ տղա էր՝ աշխատում էր, ժողովուրդն էլ վատ չէր վերաբերվում իրեն, ինչի՞ չթողեց էդ մարդուն իշխանությունը՝ հանգիստ հեռանար, մենք էլ էս զուլումը չբերեինք մեր ու երկրի գլխին։

Բայց մեկ է՝ եթե ընտրություն լինի, ու ընտրելու լինեմ Նիկոլի ու Սերժի մեջ, ես էլի Նիկոլին եմ ընտրելու։ Չեմ ուզում դա հետ գա։ Իրանց թիմից ինչ-որ մարդիկ՝ հա, թող գան, լավ էլ կաշխատեն, բայց ո՛չ ինքը կամ Ռոբերտ Քոչարյանը»։ Ես փորձում եմ հանգստացնել՝ ասելով, որ էլ երբեք Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չեն լինելու երկրի ղեկավար։ «Քաղաքագետ» տաքսիստը համաձայնում է ինձ հետ ու հառաչում․ «Բայց դեռ ինչքա՜ն կվախեցնեն նրանց կերպարներով»։

դիտվել է 3152 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից