Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան

 
«Հրապարակ»թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել էր ակտիվին: Ճի՞շտ է, որ բոլոր գործարարներին, հանքարդյունաբերողներին իմքայլականները, այդ թվում եւ կառավարության աշխատակազմից, հորդորել են ակտիվ մասնակցել դրամահավաքին՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին։ «Ո՞վ է ասում, անունը տվեք, հիմա լիքը բան են ասելու էս ընթացքում»:

Հա, բողոքում են, արձանագրում են, որ Նիկոլն ասում էր` առաջ «չամադաններով Բաղրամյան 26 էին գնում, հիմա «Դվին» ռեստորան ենք գնալու, նրանց ասվել է` պետք չի «երեւաք»՝ ներկայացուցիչ ուղարկեք: «Դե թող մի հատ անուն-ազգանունը հրապարակի»:


Որ փռեք ասֆալտի՞ն, տանեք նստացնե՞ք։ «Չէ, թող ի՛նքը մեզ դատի տա, մի հատ ըտենց իրավական քայլի դիմի, եթե վստահ է, որ նման բան է եղել, հիմա էդ մարդը կարա, չէ՞, ասի նաեւ, որ հորդորել ենք տունը ծախի, բերի մուծի»: Նման բան է՞լ եք ասել։ «Չէ, օրինակի համար եմ ասում»: Դուք ո՞ւմ եք հորդորել, ասում են` 4-5 հոգու պետք է «հորդորեիք», չե՞ք հորդորել Սամվել Ալեքսանյանին, նա ձեր ընտրատարածքի ընտրողներից է։ «Ոչ, չեմ հորդորել»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 6123 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից