Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Կարեն Խաչատրյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի. ԱԱԾ


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով իր գործառույթների իրականացման ընթացքում հնարավորինս բաց ու թափանցիկ սկզբունքով աշխատելաոճին, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:

Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 2739 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից