Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ դատարանի մոտ (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց դատարան, որտեղ մեկնարկել է նրա գործով առաջին դատական նիստը:

Դատարան մտնելուց առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը  հանդես եկավ հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին իրեն սատարելու նպատակով դատարանի մոտ հավաքվելու համար. «Դուք մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը: Խնդրում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը՝ այսպես ասած՝ շառը-փորձանքից հեռու: Շատ շնորհակալ եմ»:


«Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու այն հանգամանքը, որ հույս կա Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով՝ երբեք չմոռանալով ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը: Այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ ու ամենուր»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով ու հեռանալով:

դիտվել է 11773 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից