Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Կորոնավիրուսից մահանում են հիմնականում ծերերը և ուղեկցող ծանր հիվանդություն ունեցողները

Բժիշկ Հայկ Մանասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հլա մի էս պանիկան թարգեք։
Նախ, Կորոնավիրուսից մահանում են հիմնականում ծերերը և ուղեկցող ծանր հիվանդություն ունեցողները։
Հայաստանում կյանքի միջին տևողությունը 70-75 տարի է, այսինքն Հայաստանում ծերեր գրեթե չկան։ Տարեցներ շատ կան, բայց նրանք չեն հասնում խոր ծերության, հետևաբար չեն կարող մեռնել Կորոնավիրուսից։
Իսկ ուղեկցող ծանր հիվանդություններով մարդիկ կամ արդեն մահացել են հենց իրենց հիվանդությունից վատ առողջապահության պատճառով, կամ պառկած են տանը, ու չեն այցելում հանրային այնպիսի վայրեր, որտեղ հեշտությամ կվարակվեն։ Մի խոսքով բնական կարանտինի մեջ են։ Ուրեմն նրանց էլ մահը չի սպառնում։
Տակը ո՞վ մնաց։ Մնացա՞ծը...
Դե մնացածից մի մասը Ֆեյսբուքում չի, հետևաբար ոչ Կորոնավիրուսից է տեղյակ, ոչ էլ էս խուճապից։
Ֆեյսում էլ մի 500 հազար մարդ հազիվ լինենք, ու եթե Չինաստանի պես 15.000-ից մեկը վարակվի, կստացվի ոռից-գլուխ 33 հոգի։
Է... Գոնե 1 մահ տալու համար պիտի 50 հոգուց ավել հիվանդ լինի, իսկ 33-ը ակնհայտորեն 50 հոգուց ավել չի։
Այնպես որ...
Կայֆավատ եղեք։ Հայաստանում էդքան մարդ, էդքան ծեր ու էդքան հիվանդ չկա, որ Կորոնավիրուսից չոռ կպչի։)»:

դիտվել է 15472 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից