Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Ինչ վիճակում են Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին վթարից տուժած 5 եւ 7 տարեկան երեխաները

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախօրեին խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, դիմային ոսկրերի կոտրվածք, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք: Միացված է եղել արհեստական շնչառության սարք, այժմ շնչում է ինքնուրույն:

5 տարեկան տղան էլ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել սանիտարական ուղղաթիռով: Երեխայի մոտ եղել է ներքին արյունահոսություն, որովայնի խոռոչում 500 մլ. արյուն: Ունի նաև աջ թոքի սալջարդ, եղել է շոկային վիճակում, որից դուրս գալուց հետո վիրահատվել է:

Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է, գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ: Կտրվի հավելյալ տեղեկություն»:

 

Կարդացեք նաև

Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից՝ 4 հոգ մահացել է, 4 քաղաքացի տուժել. հայտնի են անունները 

դիտվել է 12667 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից