Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Հուլիս / 2020


Ջալալի մայրը խոսել է որդու մասին

«2014 թվականի օգոստոսին, երբ ադրբեջանցիները հերթական փորձն արեցին՝ ճեղքելու Հայոց սահմանը, շատ կամավորականներ մեկնեցին առաջնագիծ: Այստեղ հանդիպեցի գնդապետ Ջալալ Հարությունյանին, ով հանգիստ ու կազմակերպված իր գործն էր անում:

Արցախի նշանավոր զորահրամանատարի մասին իր ծննդավայր Բադարայի գյուղական համայնքի ղեկավար, Արցախյան գոյամարտում գյուղի մարտական ջոկատի հրամանատար Կարեն Արզումանյանն ասաց. «Ջալալի նման զինվորականներ մեր երկրին շատ են պետք: 1992 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր, զենք վերցրեց ու միացավ մարտական ջոկատին: Այդ ժամանակ հսկում էինք Քարագլխում:

Նա ծնվել է մեր գյուղում, որն ունի հրաշալի բնություն: Եվ այդ բնության շնորհիվ է նաև, որ մեծացել է ազնիվ, բարի և ամենակարևորը՝ հայրենասեր: Այն տարիքում զգացվում էր, որ իսկական զինվորական է և հրամանատար: Իհարկե, ես դեմ էի, որ պատանիները մասնակցեն ռազմական գործողությունների, բայց նրանց հետ կանգնեցնել հնարավոր չէր»:

Ջալալի մայրը՝ բուժքույր Սվետլանա Արուշանյանը, նկարագրեց՝ ինչ պայմաններում էին գոյատևում պատերազմի տարիներին, երբ ռմբակոծվում էր գյուղը, ունեցան զոհեր: Եվ շատերը՝ տարեց ու մանուկ, ցանկանում էին պաշտպանել հայրենի օջախը: Այդ թվում նաև իր որդին էր: Ծանր էր մոր համար պատանի որդուն պատերազմ ուղարկել, բայց հայրենի հողի կանչն առավել էր: Արցախի ռազմական գործիչ Մովսես Հակոբյանի խոսքով՝ Ջալալը Հայոց բանակի հպարտություններից է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ  այսօրվա համարում:

դիտվել է 95223 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից