Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


Այսօր Նրբաբլիթի միջազգային օրն է

Փետրվարի կամ մարտի երեքշաբթի օրերից մեկը, որը համապատասխանում է «ճարպոտ» երեքշաբթիին, նշվում է սննդարար տոն՝ Նրբաբլիթի միջազգային օրը (International Pancake Day), որը հատկապես հանրահայտ է Անգլիայում եւ Ամերիկայում, հայտնում է Calend-ը։

ԱՄՆ-ում առաջին նրբաբլիթային տոնը տեղի է ունեցել Կանզասում, 1950-ին։ Իսկ ահա անգլիական Օլնի քաղաքում այն նշվում է արդեն ավելի քան 500 տարի։


Սկսվել է նրանից, որ մի ժամանակ Մեծ Պահքի օրերին բնակիչներից մեկը գաղտնի նրբաբլիթներ է պատրաստել իր խոհանոցում։ Հանկարծ հնչել են եկեղեցու զանգերը։ Խեղճ կինը այնպես է վախեցել, որ աշխարհում ամեն ինչ մոռանալով՝ վազել է եկեղեցի․․․ թավան ձեռքում՝ նրա վրա եփվող նրբաբլիթներով։ Դա 1445 թվականն էր։

Այդ ժամանակից քաղաքի բնակիչները ամեն տարի կազմակեպում են նրբաբլիթներով վազք, որի ժամանակ կանայք պետք է անպայման զգեստով եւ գոգնոցով լինեն եւ որոշ տարածություն վազեն նրբաբլիթը թավայի վրա վեր նետելով։

Նման ավանդույթ կա Լոնդոնի Westminster School-ում՝ ձիու մազով պատրաստված նրբաբլիթը վեր նետելով շրջում են թավայի վրա, իսկ հետո աշակերտները փորձում են որքան հնարավոր է մեծ կտոր պոկել։

Այնպես որ Օլիբիում եւ Լիբերալեում կանայք ամեն տարի թավաները ձեռքներին վազում են փողոցներով՝ ճանապարհին շրջելով նրբաբլիթները։ Իսկ հաղթողի համար մրցանակը ժամհարի համբույրն է, պատիվն ու հարգանքը։

Այն նրբաբլիթները, որոնք չեն ընկել թավայից մրցավազքի ժամանակ, այնուհետեւ վայելում են հանդիսատեսները։

դիտվել է 1482 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից