Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Արշավիր Ղարամյանը՝ Ջալալ Հարությունյանի մասին


Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը անդրադարձել է Ջալալ Հարությունյանին Արցախի պաշտպանության նախարար նշանակելուն եւ իր ֆեյսբուքյան էջում գրել է:

«Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այսօր ստորագրած հրամանագրով, Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մեկն է Հայկական Զինված ուժերի այն սպաներից, ովքեր լավագույնս տիրապետում են ռազմական գործի նրբություններին, և իրենց անցած մարտական ճանապարհին բազմիցս դրսևորել են փայլուն հմտություններ։

Վստահ եմ, որ Ջալալ Հարությունյանը շարունակելու է պաշտպանական գերատեսչությունում ձևավորված լավագույն ավանդույթները՝ ի շահ Արցախի Հանրապետության բանակի մարտունակության և, հետևաբար նաև՝ երկրի պաշտպանունակության աստիճանի շարունակական բարձրացման»։

դիտվել է 48902 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից