Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար

Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է
գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ`
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն
ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ:
Վարկը նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար:
Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության`  նախորդող 12 ամիսների
ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված
հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ սահմանափակումով:
Տեղեկացնենք, որ ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր
առավելություններից.
 Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն,
 Անհրաժեշտ փաստաթղթերն օնլայն կցելու և վարկային հայտի ընթացքին օնլայն հետևելու
հնարավորություն,
 Վարկի հաստատում օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում,
 Առանց վաղաժամկետ մարման տուգանքի:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://sme.ameriabank.am/1000-
taxpayers

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ»
ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների
ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ,
պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am  կայք
կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

դիտվել է 1891 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից