Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից՝ 4 հոգ մահացել է, 4 քաղաքացի տուժել. հայտնի են անունները

Փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հմայակ Ա., ծնված 1974 թ.) և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը (վարորդ` Արամ Դ., ծնված 1964 թ.), ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Անի Ա.-ն (1994 թ.), Ամալյա Գ.-ն (1944 թ.), Սուսաննա Ա.-ն (2006 թ.) և Անգելինա (2019 թ.) Արսեն (1990 թ.), Մանյա (2013 թ.), Ավագ (2015 թ) Ա.-ները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ Անի Ա.-ն (1994 թ.), Անգելինա Ա.-ն (2019 թ.) և Ամալյա Գ.-ն (1944 թ.) մահացել են: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

դիտվել է 8926 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից