Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Կորոնավիրուսով ամենից շատ վարակվել են տղամարդիկ. Վանյան

 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ  նշեց.

«Կորոնավիրուսով վարակվածների թվում ավելի շատ տղամարդիկ են, քան կանայք, հիմնականում դեպքերի մեծ մասը գրանցվում է մեծահասակների մոտ։ Առաջին իսկ օրվանից Առողջապահության նախարարությունն ամենօրյա կապի մեջ է Համաշխարհային առողջապահության կազմակերպության հետ, որի շնորհիվ կարողանում են իրավիճակը լիարժեք գնահատել։ Ամենօրյա կապի մեջ ենք տարածաշրջանի այն երկրների հետ, որոնք անմիջական մեր հարևանությամբ են գտնվում և մարդկանց հիմնական հոսքերն այդ երկրների հետ են»։  

Անդրադառնալով բժշկական կենտրոնների պատրաստվածությունը, նա ասաց, որ առաջին օրվանից նախարարությունը մշակել է համապատասխան մեթոդական ուղեցույց, որը տրվել է բոլոր բժշկական կազմակերպություններին։

«Մեր կողմից գնահատվեցին բժշկական կենտրոնների կարողությունները, թե ինչքանով են պատրաստակամ, ինչ հագեցվածություն կա։ Այդ կարողությունները գնահատված են և համապատասխան բացերը լրացնելու համար նախարարությունից ցուցում կա, զբաղվում ենք այդ գործընթացով»,-ընդգծեց Վանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ վերջերս Հայաստան էր գործուղվել Համաշխարհային առողջապահության կազմակերպության համապատասխան փորձագետն ու գնահատում իրականացրել։

 

դիտվել է 4580 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից