Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորել են ՀՀ նախկին վարչապետները։

«Մոտ ժամանակներս արդեն անվանական կներկայացնենք»,- նշեց Օրբելյանը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երաշխավորողների թվում են Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի համար նախկինում երաշխավորել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։

Դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել էր միջնորդությունը և փոխել խափանման միջոց կալանավորումը՝ անձնական երաշխավորությամբ, ինչից հետո վարչապետի կոչով արգելափակվեցին դատարանի ելքերն ու մուտքերը։ Դատախազությունը բողոքարկեց որոշումը և Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բեկանեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշումը և կրկին կալանք կիրառեց։ Իսկ Ռ.Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորությունն ընտրելու ու այդ գործով ՍԴ դիմելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ։

դիտվել է 18019 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից