Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու վայրեր այցելությունից

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու վայրեր այցելությունից։
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց. հայտնում է yelaket.am-ը՝ դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված պաշտոնական հաղորդագրությանը հղումով:

«Այս պահին Իտալիայում վարակվածների թիվը կազմում է 219 մարդ, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները»,- ասված է հայտարարության տեքստում:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։

Նշենք նաև, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու 205 դեպք է հաստատվել, ևս 4 մարդ մահացել է:

դիտվել է 1585 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից