Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Կենդանաբանական այգում անկել է նախկինում Մանվել Գրիգորյանին պատկանած եղնիկը

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Երեւանի կենդանաբանական այգում մի քանի օր առաջ եղնիկ է անկել: Ըստ նախնական վարկածի՝ կենդանու անկման պատճառն անփութությունն է:

Մեր տեղեկություններով՝ կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն աշխատողներին ասել է, որ եղնիկն անկել է կոկորդը խցանվելու հետեւանքով: Կենդանու կերակրափողն ամբողջությամբ լցված է եղել պոլիէթիլենային տոպրակներով եւ տուկի թելով, ինչի պատճառով էլ կենդանին չի կարողացել շնչել եւ խեղդվել է: Եղնիկն առողջ է եղել, հերձման ժամանակ այլ օրգանների ախտահարում չի հայտնաբերվել:

Կենդանին տարիքով փոքր էր՝ 3-4 տարեկան: Իսկ եղնիկներն անազատության մեջ ապրում են մինչեւ 16 տարի, որոշ դեպքերում՝ մինչեւ 20 տարի:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անկած կենդանին Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտուց այգի տեղափոխված եղնիկն էր:

Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսին «Վայրի բնության եւ հուշարձանների պահպանության հիմնադրամը» կենդանաբանական այգի էր տեղափոխել Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի հանգստյան գոտու բնակատեղիում բնակվող քարայծերը, այծերն ու մեկ եղնիկ:

Մեր աղբյուրի խոսքով՝ կենդանաբանական այգու կուրատորն ազատված է աշխատանքից, այս պահին այգին չունի վերահսկող մասնագետ, ուստի նման ելքերից խուսափել հնարավոր չէ: «Այսինքն՝ առանցքային մարդ, որը մասնագետ էր եւ համակարգում էր կենդանի խնամողների աշխատանքը, ասում էր, օրինակ, տուկը, եթե վանդակում են թողնում, ապա թելերը հանեն վրայից, որ կենդանին չուտի ու սատկի, հիմա չկա: Ամեն դեպքում՝ պատճառը խեղդամահ լինելն է»,- նկատեց նա:

Ավելի ուշ տեղեկությունը ՀԺ-ին հաստատեցին նաեւ Երեւանի կենդանաբանական այգուց: Այգու մամուլի պատասխանատու Աննա Վանյանը հայտնեց, որ կենդանու կերակրափողում հայտնաբերվել է 25 սմ մեծությամբ կերային խցանում՝ պոլիէթիլենային տոպրակի մնացորդներով: Մյուս օրգաններում ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել: Կենդանու անկումը տեղի է ունեցել կերակրափողի օտար մարմնով խցանման հետեւանքով: Աննա Վանյանի խոսքով՝ կենդանու մոտ թելով կապված խոտ չի եղել, եղնիկը միայն տոպրակ է կերել:

Այս պահին Երեւանի կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա է 30 եվրոպական եղնիկ: Ըստ խոսնակի՝ կենդանին տոպրակը կարող էր դեռ Մանվել Գրիգորյանի մոտ պահված ժամանակ կերած լինել: Տվյալ եղնիկը բերվել էր 2018 թվականին եւ կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա չի եղել:

«Կենդանաբանական այգին պայքար է մղում քաղաքացիների կողմից պլաստիկներով տարածքի աղտոտման դեմ, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կենդանիներին իրենց կողմից բերված սննդամթերքով կերակրման դեմ: Հատուկ ցուցանակներ են փակցված՝ մարդկանց իրազեկելու համար, որ դրանով կարող են վնասել կենդանիներին»,- ասաց նա:

Լուսանկարում եղնիկը Մանվել Գրիգորյանին պատկանող վայրում է։

դիտվել է 10863 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից