Երևան
30 / Մարտ / 2020


Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց

 

Չինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին այսօր Ռուսաստանում հայտարարել է Չինաստանի դեսպան Ժան Հանհուին:

Մոսկվայում դեսպանը նշել է, որ թեև պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այնուամենայնիվ այն դեռ նախնական փուլում է և անհրաժեշտ են որոշակի ստուգումներ և փորձարկումներ:

Դեսպանը հերթական անգամ հերքեց կորոնավիրուսի արհեստական ծագման մասին վարկածը և նշեց, որ վիրուսը հնարավոր է առաջացած լինի վայրի կենդանիներից: Այն վարկածը, որ հիվանդության, այսպես կոչված, վարակ տարածողը չղջիկն է, շրջանառվում է, բայց դեռ հաստատված չէ:

Այս պահին ԱՄՆ-ի հինգ դեղագործական ընկերություններ նույնպես աշխատում են մահացու կորոնավիրուսային պատվաստանյութ ստեղելու վրա: Իսկ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտողները հայտարարել են նոր տեսակի կորոնավիրուսային պատվաստանյութի ավարտի մասին: Դրա վրա են աշխատում նաև ռուս վիրուսաբանները: Բայց հարցը միայն ստեղծման մեջ չէ, այլ նաև դեղը փորձարկելու մեջ, որը շատ ավելի շատ ժամանակ կպահանջի:

դիտվել է 199252 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից