Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Օգոստոս / 2020


Խոշոր ավտովթար. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Lexus-ը, վերջինս էլ բախվել է ծաղկի սրահին (լուսանկար)

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Lexus-ը, վերջինս էլ բախվել է ծաղկի սրահի ապակե ցուցափեղկին և կոտրել այն։

Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 22:00-ի սահմաններում, ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Ինեսա» սուպերմարկետի դիմաց բախվել են Nissan մակնիշի 36 MZ 132 համարանիշի և Lexus մակնիշի 34 NN 003 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում երկու երիտասարդ դեմքի մասում վնասվածքներ էին ստացել և ակնհայտ երևում էին արյան հետքերը:

Ֆոտորագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է նշված վայրում գործող ծաղկի սրահի ապակե ցուցափեղկին և կոտրել ապակիների մի մասը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ եղել են, թե՝ ոչ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

դիտվել է 6524 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից