Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Հոկտեմբեր / 2020


Նոր մանրամասներ՝ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից. ստահակը 36-ամյա տղամարդուն սպանելուց հետո կրակոցներ է արձակել նրա կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի:

Սակայն կարճ ժամանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել էին ոստիկանության Վաղաշապատի բաժին:

Արդեն Վաղարշապատի ոստիկանները նրան ներկայացրել են Հայաստանի քննչաական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել է զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել է, որ ինքը նախկին զինվորական է. կոչումով՝ փոխգնդապետ:

Նա նախկինում եղել է դատապարտված ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի և 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երբ ճիվաղը սպանել է Գ. Խալաթյանին, այնուհետև կրակոցներ է արձակել ընտանիքի անդամների, այդ թվում՝ կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ, վերջիններս մի կերպ են փրկվել «տականքի» կողմից արձակած կրակոցներից, սակայն նրանք եղել են հոգեբանական ծանր ապրումների մեջ և ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարականով Վաղարշապատ են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայողները՝ Նելլի Դուրյանի և հոգեբանի գլխավորությամբ:

Ինչպես ավելի վաղ Արմավիրի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել էր։

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Պավել Օրդյանը, նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը։

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կար կրակոցի 4 հետք, հիվանդանոց էր տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել էին նաև կրակոցի հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել էին Մեսրոպ Կյուրեղյանին, ով գտնվում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել, այնուհետև ազատվել և ընդունվել է աշխատանքի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, որտեղից նույնպես ազատվել է։ Կոչումով փոխգնդապետ է։

Դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները։ Սպանության վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հանցագործը տուժածին սպանելուց հետո ավտոմատով սպանելու մտադրությամբ կրակոցներ է արձակել ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ։ Բարեբախտաբար, նրանք կարողացել են փախնել և պատսպարվել տանը, իսկ նա շարունակել է հետապնդել ու կրակոցներ արձակել ընտանիքի անդամների ուղղությամբ»։

Կրակոցների արդյունքում վնասվել էին նաև տան մուտքի դռները, պատուհանները։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ավտոմատից արձակված բազմաթիվ պարկուճներ։ Իսկ 3 հատ էլ կրակված պարկուճ հայտնաբերվել էր տանը։

Լուսանկարում՝ սպանության կասկածանքով ձերբակալված, նախկին զինվորական, փոխգնդապետ, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանն է

shamshyan.com 

դիտվել է 13914 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից