Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հոկտեմբեր / 2022


ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար

Antifake-տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով պարգևավճարներ են բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով։

Ըստ աղբյուրի, պարգևավճարները հատկացվել էին որպես խրախուսանք հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների կատարած աշխատանքի համար։

Կարգադրությունները հրապարակվել էին փետրվարի 6-ին, իսկ հավելվածները հրապարակված չէին պաշտոնական կայքում, ուստի հնարավոր չէր պարզել, թե որ պաշտոնյաներն են պարգևատրվել։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել վերը նշված 2 կարգադրություններով պարգևատրումների ընդհանուր չափն ու հավելվածները, որոնք պետք է հրապարակվեին կարգադրության հետ, սակայն չէին հրապարակվել։

Ազգային ժողովի աշխատակազմը ի պատասխան հայտնել է.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ 04.02.2020թ. Կ-14-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 113.237.560 ՀՀ դրամ, իսկ Կ-15-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 60.540.423 ՀՀ դրամ»։

Աղբյուր՝ Antifake

դիտվել է 4133 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից