Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


Փետրվարի 23-ին կնշվի Բուն Բարեկենդանը, նախատեսված են մի շարք միջոցառումներ

Փետրվարի 23-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնախմբությանը, որը շքերթով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից։

Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Տոնախմբության շրջանակներում տեղի կունենան՝ թատերական ներկայացումներ, ազգագրական երգուպար, ծիսական ուտեստներ, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք, ազգային խաղերի մրցումներ, մրցանակներ:

Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց ուրախ կատակներով անպոչ գդալի նման ամեն տեղ մեջ կընկնեն…», - ասված է Արարատյան Հայրապետական թեմի տարածած հաղորդագրությունում։

 

դիտվել է 5283 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից