Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Հուլիս / 2020


Ինչպես ասում են՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում. Ափսոս


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդ բարի, խելացի, հանդուրժող խոսքի կարոտ մնաց։ Երեկ լսում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ հերթական անգամ հույս փայփայելով, որ ինչ-որ դրական փոփոխություններ կլինեն, և վարչապետ Փաշինյանը որոշակի հետևություններ արած կլինի քննադատություններից ու վերանայած կլինի իր ագրեսիվ պահվածքը։ Հաճելիորեն զարմացած եմ, որ անգամ Պետրոս Ղազարյանն է ինչ-որ հետևություններ արել և հարցերից մեկում մոտավորապես ասում է՝ Դուք ամբողջ երկրի վարչապետն եք, Դուք իրավունք չունեք ագրեսիվ խոսք ասելու, անգամ եթե հակառակորդներն ասում են։


Հարցազրույցի սկզբի հանդարտ տոնը հուսադրող է, և ես շունչս պահած սպասում եմ, որ պահպանվելու է այդ տոնը, և վերջում շնորհավորելու եմ հայ ժողովրդին, որ Փաշինյանը վարչապետ «դառնալու» ճանապարհին է՝ դադարել է ագրեսիվ հայտարարություններ անել, նախկիններին փնովել, պատերին ծեփել, մանիպուլյացիաներ անել, մոլորեցնել մարդկանց։

Գոնե այն փուլում, երբ հանրային աջակցության կարիքն ունի և քվե է ակնկալում ընտրողներից, զգույշ է արտահայտվում, չի վիրավորում մարդկանց, չի փնովում քաղաքական հակառակորդներին։ Համերաշխության և սիրո մթնոլորտ է փորձում ձևավորել երկրում՝ ինչպես հայտարարել էր 2018-ի հեղափոխության օրերին։

Ավաղ։ Ինչպես ասում են՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում։ Խոսքն ինչ-որ պահից նորից դառնում է ագրեսիվ, նորից հիշում է թիրախները, անգամ Արցախի մասին խոսելիս չի խնայում հակառակորդներին։ Շարունակում է ծեփել ու պառկեցնել, վիրավորել ու անարգանքի սյունին գամել։ Ու այս բոլորի հետ նաև ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ, թե ինչու է ողջ երկիրը 2-3 ամսով կրկին մտցնում ընտրական մսաղացի մեջ, ինչով է պահանջված այս հանրաքվեն, և ինչով է իրեն խանգարում այս Սահմանադրական դատարանը։ Ափսոս»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21133 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից