Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Հոկտեմբեր / 2020


Նեմեց Ռուբոյի «ջութակի կոնցերտը»


«Բոլորին է հայտնի, թե ես ոնց եմ վարվում այդ մարդկանց հետ։ Չգիտե՞ք՝ ես ինչ պետք է անեմ։ Պիտի պատժեմ, ծեծեմ։ Թե՞ մտածում եք՝ խուսափելու եմ ասեմ։ Որ ասեն՝ ջութակ եմ նվագել, ա՛յդ ժամանակ զարմացեք, ժողովո՛ւրդ ջան» – հայտնի այս հայտարարությունը ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն արել էր 2011 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախկին ռեժիմի հասարակության կողմից ատելի տարրերին խորհուրդ տվեց ջութակ նվագել քաղաքակիրթ բառապաշարն ավելի լավ հասկանալու համար։

«Ամենաատելի օլիգարխը, երբ դուրս է գալիս և ասում, որ ոտքերս մաքրելու եմ, այո՛, արդարադատությունն այդ մարդկանց վրա, իհարկե՝ փոխաբերական իմաստով, մաքրելու է ոտքերը: Եթե սա տեղի չունենա, ապա ժողովուրդը ֆիզիկապես իր ոտքերը կմաքրի, բայց մենք դա թույլ չենք տա։

Այն, որ նախորդ ռեժիմի ներկայացուցիչները մինչև այսօր ՀՀ-ում ազատ շրջում են, ունեն լրատվամիջոցներ, արտահայտվում են անսահմանափակ ազատությամբ և այն, որ հեղափոխությունից հետո ժողովուրդը շատ շատերին ինքնադատաստանի չի ենթարկել, դա այն բանի շնորհիվ է, որ Հայաստանի այսօրվա կառավարությունը և հեղափոխական հարթակը հստակ դրել է կանոններ, որ մենք պետք է գործենք օրինականության, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ։ Որ Նաիրի Հունանյանին 2 անգամ բերման ենթարկած լինեին, դրա արդյունքն ավելի լավ կլինե՞ր, թե՞ ավելի վատ:

Մենք այդ արդյունքն ենք արձանագրում: Կան երևույթներ և մարդիկ, որ ուղղակի ուրիշ լեզու չեն հասկանում, այդ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս, որ սկսեն սովորել ջութակ նվագել, որպեսզի ավելի քաղաքակիրթ բառապաշար հասկանան»- ասել էր Փաշինյանը։ Վերջինիս խորհուրդը պետք է ավելի քան օգտակար համարել։

Երբ արդարադատությունը ոտքերը մաքրի ամենաատելի օլիգարխի վրա, քաղաքակիրթ բառապաշարով հրամանները նա ստիպված է լինելու կատարել։ Չենթարկվելու կամ չկատարելու դեպքում ամենաատելի օլիգարխը կհայտնվի մենախցում, կամ ինչպես ընդունված է ասել կարցերում։

Այսքանից հետո Փաշինյանը անհավանական գթասրտություն դրսևորելուց բացի, ըստ էության անհանգստանում է ամենաատելի օլիգարխի վաղվա օրվա, նրա առողջության համար։ Ու փաստորեն ջութակի մասին հայտանի հայտարարությունից մոտ 10 տարի անց Նեմեց Ռուբոն պետք է պատրաստվի «գաստրոլների» որոնք տեղի են ունենալու կալանավայրում, իրենց լեզվով ասած զոնում։ Նեմեց Ռուբոյի «ջութակի կոնցերտի» պրեմիերան այլևս սարերի հետևում չէ։

Նշենք, որ ջութակի նկատմամբ վերաբերմունքը կալանավայրում ամենևին էլ նեգատիվ չէ և Նեմեց Ռուբոն անհանգստանալու առիթ ամենևին էլ չունի։ Քերական աշխարհում լայն տարածում ունի Скрипач մականունը։ Այս մարդիկ տարբեր առիթներով գործ են ունեցել ջութակի հետ և հպարտության կրում են իրենց մականունը։
Վլադիմիր Կոլիչևի հայտնի «Сыщик и вор — братья навек» հայտնի գրքում գլխավոր հերոսներից մեկը հենց Скрипач-ն է, որը օրենքով գող է։


Մեր ամենաատելի օլիգարխը սակայն այլևս երբեք չի կարող դառնալ օրենքով գող։ Նույնիսկ 10 տարի կալանավայրում թրծվելու դեպքում նա կշարունակի լինել շարքային Скрипач։



 

դիտվել է 25580 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից