Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


Ուժեղացված ծառայություն՝ Նոր Նորքում (տեսանյութ)

Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության կարևորագույն գործառույթներից է։ Այս համատեքստում հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Նոր Նորք վարչական շրջանում, փետրվարի 22-ի գիշերը։ 

Ուժեղացված ծառայությանը ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական անվտանգությունը խաթարող որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։

Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի խախտում։ Առանց համարանիշերի մի մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, մեքենան վարած երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Զննվել են կասկածելի ավտոմեքենաներ, որոնցից մեկում փայտե մահակ է հայտնաբերվել։

 

դիտվել է 19117 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից