Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


«Աղոթում եմ, որ Աստված ինձանից վերցնի թագավորական գավազանը և կրկին վերադարձնի հովվի իմ ձեռնափայտը»

ԱՐԴՅՈՔ ՄԵՆՔ ՄԵՐ ՏԵՂՈ՞ՒՄ ԵՆՔ

«ԱՂՈԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԻՆՁԱՆԻՑ ՎԵՐՑՆԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԳԱՎԱԶԱՆԸ ԵՎ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՀՈՎՎԻ ԻՄ ՁԵՌՆԱՓԱՅՏԸ․․․»։

Անտուան դե Սենտ Էկզյուպերիի աղոթքի խոսքերով, մենք էլ խնդրենք Տիրոջից. «Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը»:

Այս պատմությունը ուսանելի է․

Բնակավայրերից հեռու, գարնանային կանաչ բնության գրկում մի հովիվ գառներին է արածեցնում: Նստում է մի բլրի վրա, ձեռնափայտը դնում մի կողմ, նայում երկնքին և ասում.
- Տե՛ր Աստված, ես այս գործը շատ եմ սիրում, բայց երազում եմ թագավոր դառնալ ու այս երկիրը ըստ Քո կամքի կառավարել, թեև շարունակաբար հովվի այս աշխատանքից ավելի լավը չեմ կարողանում գտնել ու մեծ գործեր իրագործել:

Տարիներ են անցնում: Թագավորը, ամրոցի մատուռում ծնկի եկած, լարված աղոթում է: Խորհրդականը հարցնում է.

- Ի՞նչի մասին եք այդքան աղոթում: Այս բարդ իրավիճակում պետք է որոշում ընդունել. ապստամբները շուտով ամրոցը կպաշարեն ու երկրում խնդիրներն ավելի կբազմապատկեն և ձեզ էլ գահընկեց կանեն ու կբանտարկեն:

Թագավորը պատասխանում է.
- Աղոթում եմ, որ Աստված ինձանից վերցնի թագավորական գավազանը և կրկին վերադարձնի հովվի իմ ձեռնափայտը և նորից բարձրանամ այն բլուրը, որտեղ բնության լռության և խաղաղության մեջ վայելում էի հոգու խաղաղությունն ու բերկրանքը և այս անգամ ոչ թե տրտնջամ, թե ինչո՞ւ եմ հովիվ, այլ Աստծուն գոհություն հայտնեմ, որ Իր միջոցով գտնվում եմ այնտեղ, որտեղ Երկնային Նախախնամությունն ինձ համար անհրաժեշտ է համարում...

Չպետք է տրտնջալ, թե ինչպիսի փոքր, աննշան աշխատանք ես կատարում, կարևորը Աստծո հետ միասին լինելն է և Նրա Կամքի համաձայն տվյալ նշանակետում գործն իրագործելը:

«ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ ԵՆՔ՝ ԱՄԵՆՕՐՅԱ ՓՈՔՐ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՎ»

Հովհաննես Մանուկյան

Տ. Հովսեփ Ավագ Քահանա 

դիտվել է 2677 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից