Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն արժանացել է պետական պարգևի

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Լյուդվիգի Նազարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Արմեն Նազարյանը 1996 թվականի Ատլանտային Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ ներկայացնելով Հայաստանը, այնուհետ` փոխելով քաղաքացիությունը 2000 թվականին էլ ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի ընտրանու կազմում: Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2012 թվականից:

դիտվել է 4229 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից