Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները

Վերաքննիչ դատարաննն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կրկին անգամ համոզվում են ենք, որ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը տարբեր քրեական գործերով՝ կախված մեղադրյալի անձից, ՀՀ պետական իրավասու մարմինների կողմից տարբեր կերպ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում: Հաճախ ենք ՀՀ պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից լսում պնդումներ, թե իբրեւ իրենց համար կարեւոր չէ, թե ում վերաբերյալ է քրեական գործը քննվում, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակներում, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը», - նշված է Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմի կողմից տարածված հաղորդագրությունում:

Գագիկ Խաչատրյանի փասստաբանական թիմն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը չի ապահովվում ՀՀ իրավապահ մարմինների կողմից, արդյունքում՝ նրա առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում: Ավելին, ՀՀ պետական մարմինները բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում են նաեւ Գագիկ Խաչատրյանի՝ տարրական բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը:

Այս առումով Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ կրկնակի վիրահատության չենթարկվելու, քրեակատարողական հիմնարկում շուրջ 5 ամիս որեւէ բուժում չստանալու եւ միայն ցավազրկողների միջոցով ցավերը մեղմելու հետեւանքով Գ.Խաչատրյանի առողջական վիճակն էլ ավելի է վատթարացել, որի հետեւանքով նույնիսկ շտապ օգնություն է հրավիրվել քրեակատարողական հիմնարկ, ինչպես նաեւ նրա պաշտպանի միջնորդությամբ տեղափոխվել եւ հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ հրավիրված բժշկական կոնսիլումը եւս արձանագրել է նրա առողջության բացասական դինամիկան եւ նշել, որ նա ստացիոնար պայմաններում բուժման կարիք ունի: Սակայն պետական իրավասու մարմինները բուժման անհրաժեշտության մասին տեղեկանալով անմիջապես Գ.Խաչատրյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ զրկելով նաեւ բուժման եւ առողջության պահպանման հնարավորությունից:

Քանի որ 2020 թվականի հունվարի 23-ից Գ.Խաչատրյանի պաշտպանական թիմը պարբերաբար գրավոր բողոքներով պահանջել է նրան տեղափոխել բժշկական կենտրոն եւ ապահովել անհրաժեշտ բուժմամբ, սակայն դրանք անտեսվել են, ուստի փաստաբանական թիմն ի թիվս այլ գործողությունների, նաեւ բողոքներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ այդ խնդիրը ներկայացրել է ՀՀ Վերաքնիչ դատարանում՝ Գ.Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննության ընթացքում: Ներկայացված բողոքներում պաշտպանական թիմը արձանագրել է այդ խախտումները, ինչպես նաեւ միջնորդություն է ներկայացրել. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածներով թույլ տրված եւ շարունակվող խախտումները վերացնելու, Գ.Խաչատրյանի առողջության պահպանման, անդառնալի եւ լուրջ բարդություններից եւ հետեւանքներից խուսափելու նպատակով վերացնել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ նրա նկատմամբ կիրառել անազատության մեջ գտնվելու հետ չկապված այլ խափանման միջոց:

Պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը պաշտպանի բողոքի հիման վրա, այնուամենայնիվ, արձանագրել է հետեւյալը.

«Վերանքնիչ դատարանը գտնում է, որ Գ.Խաչատրյանին անհրաժեշտ եւ անհապաղ բժշկական օգնություն չտրամադրելը եւ այդ պայմաններում շարունակական կալանավորված պահելը կարող է հանգեցնել ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման, ուստի նախաքննության մարմինը, դատախազությունը եւ քրեակատարողական ծառայությունը պարտավոր են ապահովել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ եւ 21-րդ հոդվածներով սահմանված՝ անազատության մեջ գտնվող մեղադրյալի իրավունքը ստանալու անհրաժեշտ եւ պատշաճ բուժօգնություն պետության միջոցների հաշվին կամ բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին, ընդ որում ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ որ այս իրավունքից որեւէ նահանջ չի կարող լինել եւ իրավասու մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել մեղադրյալի անհրաժեշտ եւ պատշաճ բուժօգնություն ստանալու հանարավորությունը՝ չզրկելով նրան նաեւ իր նախընտրած հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատությունում եւ բժշկի մոտ բուժում ստանալու իրավունքից»:

Այսքանից հետո հետեւյալ տրամաբանական հարցերն են ծագում, թե արդյոք պետական իրավասու մարմինները, դրանց պրոֆեսիոնալ մասնագետները չեն տիրապետում այս հասարական իրավական նորմերին, իսկ եթե տիրապետում են, ինչու Գ.Խաչատրյանի պարագայում չեն ապահովում դրանց իրականացումը: Հետեւությունները թողնում ենք Ձեզ:

դիտվել է 3406 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից