Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


«Կասկադյորական» ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ՝ Hyundai-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ (տեսանյութ)

«Կասկադյորական» ավտովթար Երևանում. 31-ամյա վարորդը Hyundai-ով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հարակից տարածքում. կան վիրավորներ։


Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Բ-ն իր վարած Hyundai մակնիշի 308 AC 61 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի աջ հատվածում գտնվող եզրաքարերին, այնուհետև՝ թիվ 87 էլեկտրասյանը, որից հետո դուրս գալով երթևեկելի գոտուց՝ գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի հարակից տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մովսես Բ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրա Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

 

դիտվել է 15854 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից