Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Նոր պաշտոնանկություններ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՌՈ-ԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԸ

ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը»:

դիտվել է 20773 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից