Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Ատելություն տարածող կանայք հնարավոր է անհաջողություններ են ունեցել անձնական կյանքում. Հոգեբան

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը  այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ խոսել են ՝ «Ատելության խոսք. ինչու և ինչպես է տարածվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար, ինչ ազդեցություն է ունենում ներքաղաքական գործընթացների վրա և հասարակության շրջանում» թեմայով։ 


Ատելությունն այն դեստրուկտիվ էմոցիան է, որը կարող է անձին բոլորովին ոչնչացնել: Այն նաև մահացու մեղքերից մեկն է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ հիշեցնելով մեղք-հիվանդություն հարաբերությունների մասին. «Այն մարդիկ, ովքեր լցված են զայրույթով, նախանձով, ատելությամբ, չեն կարող առողջ լինել»:

Ծատուրյանի խոսքերով, ցանկացած հեղափոխություն տվյալ սոցիումը բաժանում է առնվազն երկու մասի՝ կողմ ու դեմ. «Ովքեր կողմ են լինում, ատելությամբ են լցվում նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ոչ թե դեմ են, այլ դեռ կոմնորոշված չեն: Ատելություն դրսևորող մարդն առաջին հերթին հենց իրեն է վնասում՝ ձեռք բերելով տարբեր հիվանդություններ»:

Հոգեբանը հայտարարեց, որ ովքեր ատելությամբ լցված բաներ են խոսում, վաղը մյուս օր հիվանդանալու են. «Եթե պատվեր են կատարում, ավելի վատ: Այդ մարդիկ նախ վնասում են իրենք իրենց, ապա նաև իրենց հարազատներին: Ես այդ մարդկանց կոչ եմ անում դադարեցնել ատելություն տարածել, քննարկումը բերել կառուցողական դաշտ»:


Հոգեբանը ընգծեց. «Ատելության խոսքը շատ գործածում են նրանք, ովքեր ունեն ներանձնային կամ միջանձնային կոնֆլիկտներ:  Ֆեյսբուքյան հարթակը թույլ է տալիս նաև անտեսանելի լինել: Մարդը փորձում է իր ապակառուցողական էմոցիաներն արտահայտել՝ դրա համար ընտրելով թիրախ»:


«Ես մի անգամ հատուկ նայել եմ այն հասցեները, որոնք ատելություն են տարածում: Նրանք կամ 20-25 ընկերներ ունեցող են, կամ ֆոտոներ չունեն: Կանանց դեպքում հնարավոր է, որ նրանք անհաջող են եղել անձնական կյանքում: Ես հաճույքով կօգնեմ նրանց՝ իբրև անձի, որպեսզի կարողանան կառավարել իրենց էմոցիաները: Մարդիկ պետք է հասկանան, որ ատելություն տարածելով, իբրև անձ, դեգրադացվում են»,-նշեց նա:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով էլ մի քանի ընկեր ունեցողների տարածած ատելությունը վտանգավոր չէ, Հայաստանում ատելության խոսքի տարածման հիմնական խնդիրը քաղաքական վերնախավն է՝ բոլոր կողմերից. «Հայաստանում չի ձևավորվել քաղաքական պայքարի քաղաքական մշակույթ»:

Մարտիրոսյանը խոսեց նաև լրատվամիջոցների մասին՝ նշելով, որ խմբագրությունները պետք է հեռացնեն ատելության խոսք տարածող մեկնաբանությունները:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին, խոսելով համացանցում քաղաքական չափից դուրս էմոցիոնալ վիճակի մասին, նշեց, որ դա բերել է Ֆեյսբուքից եիտասարդության դուրս գալուն. «Լուրջ արտագաղթ կա, մարդիկ հոգնել են: Նրանք գնում են օրինակ Ինսթագրամ»:

 

 

դիտվել է 17092 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից