Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Խոշոր ու ողբերգական ավտովթար Կապանում՝ կա1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում.Կապանում բախվել են Nissan Bluebird-ը և Hyundai Santa Fe-ն.կա1 զոհ,3 վիրավոր.։


Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Դ-ն իր վարած Nissan Bluebird մակնիշի 36 CO 448 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Կապանի բնակիչ՝ 34-ամյա Գարիկ Ա-ին պատկանող Hyundai Santa Fe մակնիշի 36 ՍՍ 532 համարանիշի ավտոեմքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մհեր Դ-ն, Hyundai-ի վարորդ Գարիկ Ա-ն և վերջինիս ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Ալբերտ Հ-ն, 46-ամյա Մհեր Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծաայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները Hyundai-ի մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մհեր Ս-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Կապանի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, քանի որ այսօր՝ փետրվարի 21-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Մհեր Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի և արտաքին լուսավորությունը միացված է եղել, իսկ բախման հետևանքով էլ ևս 2 ավտոմեքենա վնասվել է, որոնց վարորդների ինքնությունը ոստիկանությունը պարզում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

դիտվել է 6014 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից