Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Եվս մի փաստ Սուրեն Պապիկյանի կյանքից

hraparak.am- գրում է.

Քանի որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին փաստի հրապարակումը նման կրքեր է հարուցել, խմբագրություն են դիմում տարբեր մարդիկ եւ պաշտոնյաներ, այդ թվում՝ Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» փաստեր են ներկայացնում։ Պապիկյանի պաշտոնական կենսագրականում ներկայացված է ԵՊՀ-ում սովորելու տարիների հասարակական գործունեությունը:

Նշված է, որ 2009-2011թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, իսկ 2011-ին պարգեւատրվել է ԵՊՀ ուսխորհրդի արծաթապատ մեդալով: Մինչդեռ Պապիկյանն իր կենսագրության մեջ «մոռացել է» նշել մի ուշագրավ փաստ եւս՝ նա եղել է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պատմաբանների ակումբի անդամ:

Այդ հիմնադրամի միջոցով Բեգլարյանը ֆինանսավորում էր ակտիվ երիտասարդներին: Դա մի յուրօրինակ «Բազե-2» էր, այսինքն՝ այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում ՀՀԿ-ական «Բազե»-ի շարքերում հայտնվել, ընդգրկվում էին այստեղ:

Մենք զրուցեցինք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի հետ։ Նա ասաց․ «Պապիկյան Սուրենը մեզ մոտ հաճախել է որպես մեր շահառու։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում միշտ լավ սովորող, ազգային նկարագիր ունեցող ուսանողներին ֆինանսավորել է՝ մրցութային կարգով։ Այսինքն՝ ուսանողները եկել են, մենք մրցույթ ենք հայտարարել, հարցազրույց են անցել, հարցաշար են լրացրել, ազգային թեմաներով ռեֆերատներ են գրել եւ շահել են իրենց ուսման վարձերը։

Պապիկյան Սուրենին ես շատ լավ հիշում եմ, նա շատ ազգային, շատ լավ դիմագիծ ունեցող երիտասարդ է եղել»։ Այսինքն, Բարսեղ Բեգլարյա՞նն է ֆինանսավորել հիմնադրամը։ «Բարսեղ Բեգլարյանն այս հիմնադրամի ստեղծողն է, ի սկզբանե՝ 2007 թվականից, երբ ստեղծվել է հիմնադրամը, ինքն է ֆինանսավորում առայսօր»,- պատասխանեց նա։

Աղբյուր. hraparak.am

դիտվել է 7699 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից