Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է․ 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։


Նա նշեց, որ մեղադրանք է առաջադրվել նաև 167-րդ հոդված 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։

«Դատարանը բավարարել է քննիչի կալանքի միջնորդությունը՝ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 5 մլն դրամ»,- ասաց նա։

Ստացվում է՝ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նրա ձերբակալման որոշումն ու նրան ազատ արձակել։ Դատավորը քննել էր նաև Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Աբրահամյանին կալանավորելու վերաբերյալ ու մերժել այն, սակայն դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը փետրվարի 1-ին մերժել էր բողոքը։

դիտվել է 6142 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից