Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Հրահանգված է բոլորին մասնակցել դրամահավաք երեկոյին, որը կկայանա Դվին հյուրանոցում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի առաջիկա անելիքների մասին: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից, սակայն մինչև այսօր քարոզչության ոչ մի կողմ ըստ էության քարոզչություն չի իրականացնում: Մեր տեղեկություններով, «Այո»-ի կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է մի քանի փուլի բաժանել իր գործունեությունը:


Ըստ մեր տեղեկությունների, պլանավորված է առաջիկա օրերին պասիվ, ոչ հրապարակային գործունեություն իրականացնել, այսինքն առաջին հերթին շտաբեր ձևավորել: Քանի որ հանրաքվե անցկացնելու որոշումն հապշտապ է եղել, շատ կազմակերպչական հարցեր մինչև այժմ լուծված չեն և այս պահին շտաբի անդամները լծված են այդ աշխատանքները կանոնակարգելով:

Երկրորդ փուլում արդեն «Այո»-ի շտաբը պատրաստվում է ասուլիս անցկացնել՝ շտաբի պետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, և ներկայացնել իրենց ծրագիրը: Եվ արդեն երրորդ փուլով էլ սկսվելու է ակտիվ շրջանը, որը կլինի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո:


Հրահանգված է բոլորին մասնակցել դրամահավաք երեկոյին, որը դարձյալ կկայանա Դվին հյուրանոցում: Մեր տեղեկություններով, դրամահավաքին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պլանավորված է, որ նա շատ ակտիվ է լինելու և մյուս թիմակիցների հետ քարոզարշավ է անելու:

Բոլոր քարոզիչները դռնեդուռ են ընկնելու և բացատրեն մարդկանց, որ հեղափոխության շարունակությունն է «այո»-ն: Թերևս առաջիկա օրերին իշխող թիմի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները վերջնականապես կավարտվեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4994 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից