Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


ՀՀ ԶՈւ թույլտվությամբ հակառակորդը միջդիրքային տարածքում փնտրել է իր զինծառայողի դին


2020-ի փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի ԶՈւ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խումբը իրականացրել է օրեր առաջ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանցի զինծառայողին գտել են ադրբեջանական դիրքերից մի քանի մետր այն կողմ։

Աշխատանքները տարվել են Մովսես գյուղի տարածքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ։

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է․ «Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները»:

Նշենք, որ զինծառայողի անհետանալու մասին հայտնի էր դարձել նախ սոցցանցերի գրառումներից, ապա այդ մասին գրել էին ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ։ Պաշտոնական աղբյուրները այդ մասին չէին հայտնել։

Աղջաբեդիի շրջանի բնակիչ Աբբասով Էլշանը դեռ հունվարի 16-ից համարվում էր անհետ կորած։ Ըստ սոցցանցերի գրառումների՝ Աբբասովի դիակը հայտնաբերվել է փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում։ Նշվում էր, որ Աբբասովի մարմինը մասնատված է եղել։ Կան ենթադրություններ, որ Աբբասովը պայթել է միջդիրքային գոտում ականի վրա։ Այնուամենայնիվ՝ Աբբասովի մահվան հանգամանքները դեռ մնում են անհայտ։

Լուսանկարում՝ Աբբասով Էլշան Աքիֆ օղլուն (Abbasov Elşən Akif oğlu)

Razm.info

դիտվել է 8813 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից