Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հոկտեմբեր / 2020


Վթարի զոհերի հարազատները մտավախություն ունեն


«Հրապարակ»- ը գրում է. Անցած տարվա հուլիսին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք, որ նշված դեպքով հարուցված առաջին դատական նիստը նշանակվել էր դեկտեմբերի 1-ին, բայց անհայտ պատճառներով հետաձգվեց։

Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։ Զոհվածների իրավահաջորդները մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը․ վերջինիս շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 անձի առողջությանը պատճառվել են միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ։

դիտվել է 13041 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից