Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «պատմական հանդիպումը»․ օրը հայտնի է

Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը նշանակվել է առաջիկա երեքշաբթի օրը՝ փետրվարի 25-ին։

Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Սերժ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Այս դատավարությունն ուշագրավ է մի քանի հանգամանքով։

Նախ՝ դրա հիմնական ֆիգուրանտը հանրապետության նախկին նախագահն է, որի իշխանության մերժման հիմքով էլ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ Մյուս կողմից՝ իրադարձությունն արտառոց չէ, որովհետև Հայաստանում արդեն ընթանում է մեկ այլ նախկին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, ընդ որում՝ ավելի ծանր մեղադրանքով ու այն «առանձնահատկությամբ», որ Քոչարյանը կալանավորված է։

Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատավարությունը նշանակված է փետրվարի 25-ին՝ այն օրը, երբ տեղի է ունենալու Քոչարյանի ու մյուսների գործով դատավարական հերթական նիստը։

Այս հարթության վրա թվում է՝ երկու նախկին նախագահները «դաշնակիցներ» են․ նրանց այդպես է ընկալում հասարակությունը, երկուսն էլ հետապնդվում են իշխանությունների կողմից, Քոչարյանն ու Սարգսյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով քաղաքականապես մոտիվացված։ Մի խոսքով՝ նրանց շահերը ու նաև նրանց նկատմամբ հանրային վերաբերմունքը, կարծես, նույնն է։

Անշուշտ, գործող իշխանության հանդեպ Քոչարյանի ու Սարգսյանի վերաբերմունքը, մեծ հաշվով, նույնն է, ու նրանք ունեն մի ընդհանուր օրակարգ։ Սակայն եթե այդ օրակարգը պայմանականորեն համարենք գործող իշխանության տապալումը, ապա այն չափազանց ոչ իրատեսական է, իսկ այդպիսի հենքն ինքնին չի կարող միավորել ոչ միայն երկու նախկին նախագահներին, այլև, ապրիորի, նույնիսկ մարդկանց, որոնք ունենք աշխարհայացքային ընդհանրություններ։

Փետրվարի 25-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «պատմական հանդիպումը»։ Սակայն այդ «հանդիպումը» ավելի շուտ ոչ թե դաշնակիցների հանդիպում է, այլ ախոյանների «մենամարտ»։ Հիմա ավելի առարկայական կդառնա նախկին նախագահների պայքարը՝ հիմ համակարգի սեգմենտների նկատմամբ վերահսկողություն հաստատելու, ընդդիմադիր ճամբարում առաջնորդության հասնելու համար։


Ի՞նչ է հակադրելու Սարգսյանը Քոչարյանի «Կոնսենսուս՝ մինուս մեկ»-ին։ Դա Քոչարյանի առաջնորդության բանաձևն է, որի մասնակիցները ոչ միայն ու ոչ այնքան բացառում են Նիկոլ Փաշինյանին, որքան, առաջին հերթին, հին համակարգում մերժում են Սերժ Սարգսյանի լիդերությունը։ Արդյոք մեկնարկող դատավարությունն առիթ կլինի՞, որպեսզի Սարգսյանը միավորի իր թիմին, ցույց տա Քոչարյանի նկատմամբ իր կազմակերպչական առավելությունը, թե՞ երրորդ նախագահը փորձելու է կոմպրոմիսի գնալ գործող իշխանության հետ՝ հենց Քոչարյանի հաշվին։

Հիմա դժվար է կանխատեսումներ անելը, մանավանդ որ փետրվարի 25-ին նոր-նոր տեղի է ունենալու Սարգսյանի «բենեֆիսը»՝ ամբաստանյալի կարգավիճակում։
1in.am

դիտվել է 6890 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից