Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հունիս / 2020


Նախարարության պարզաբանումը՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի կողմից ամորձիները աթոռին մեխելու մասին

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ կալանավորներից մեկը ամորձիները մեխել էր աթոռին:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ.Բ-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները:


Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է եւ կարող է վնասակար հետեւանքներ ունենալ վերջինիս առողջության վրա: Հ.Բ-ն, չստանալով պահանջված դեղորայքը, դիմել է ինքնավնասման, սպառնալով, որ այս քայլով ինքը կստիպի բժիշկներին տալ իր ուզած չափաբաժնով դեղորայքը:

Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո Հ.Բ-ին տրամադրվել է թերապեւտիկ չափաբաժնով համապատասխան դեղորայքը: Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայում Հ.Բ-ի առողջական վիճակը բավարար է, գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:

«Արմավիր» ՔԿ հիմնարկում իրավիճակը կայուն է, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանման անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ բուժօգնություն ցուցաբերելով կալանավորված անձանց եւ դատապարտյալներին:

 

Կարդացեք նաև՝

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին 

դիտվել է 5611 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից