Երևան
30 / Մարտ / 2020


21 և 60 տարեկան կանայք գողացել են դրամապանակ՝ բանկոմատից կանխիկացրել են 55.000 դրամ

Արմավիրի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և փող:


Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել:


Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել են 21 և 60 տարեկան երկու կին, որոնք այնուհետև բանկոմատից կանխիկացրել են 55.000 դրամ:


Փետրվարի 18-ին, ժամը 17.00-ին, կասկածյալները հրավիրվել են Արմավիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`

դիտվել է 4062 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից