Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
31 / Հոկտեմբեր / 2020


Ձեզ շահագործելու են մնացած բոլորը, ով ձգտում է իշխանության կամ պայքարում է Փաշինյանի դեմ

Ամեն անգամ նույնը․․․

Չորս տարի է գրում եմ, որ գաղափարախոսություն ու փիլիսոփայություն չկա երկրում, դրա համար էլ նման իրավիճակներում իշխանությունը և ավելի շատ ժողովուրդը այտնվում է անելանելի իրավիճակներում։
Գրում եմ, բայց ձեզնից շատերը ալարում են անգամ կարդան, ալարում են իրենց կենցաղից երբեմն դուրս գան ու մի քիչ մտածեն, մի բանով նպաստեն, մի բանով ներգրավվեն։ Շատերը ասում են իրավացի ես, այլ տե՛ս, դու լավ տղա ես, արի դարձիր քաղաքական գործիչ, որ մեր վիճակը ավելի լավ լինի։ Ոչ ոք չի ուզում իրեն ծանրաբեռնի․․․

Ու այսօր շատերը լացում են, վայ, Փաշինյանը մեզ ուզում է խաբել, ուզում է շահագործել։ Տո լավ էլ անում է, եթե թույլ ենք տալիս, որ շահագործի, ինչու պիտի չշահագործի։ Ավելին ասեմ, դուք այնպիսի մի ծուղակում եք, որ եթե անգամ դեմ եք գնում և ըմբոստանում եք, այ հենց նույն վայրկյանից ձեզ շահագործելու են մնացած բոլորը, ով ձգտում է իշխանության կամ պայքարում է Փաշինյանի դեմ։

Այ սա է ձեր իրականությունը, ու դուք նման եք դասը ողջ շաբաթ չսովորող ու գիշերը քննությունից առաջ գիրք թերթող պատանուն, որը ինչ էլ անի, իրա սրտով արդյունք չի ունենալու։

Չունեք սեփական օրակարգ, չունեք համախոհներ, դրա համար էս օրին եք ժողովուրդ, էսպես չի կարելի։

Հիմա երևի իմ գրառումներն էլ կարդում եք ու մտածում, որ դարձել եմ Փաշինյանի կամ եսիմ ում մարդը, Ամուլսարը մոռացել եմ։ Բայց չէ՛, ես ունեմ իմ սեփական օրակարգը, լավ թե վատ ունեմ։ Ու իմ օրակարգի մեջ երկրում շարունակ ցնցումները տեղ չեն գտնում, շարունակ հեղափոխությունները տեղ չեն գտնում։ Երկիրը կարող է զարգանալ աշխատանքի ու սիրո միջավայրում, հանուն ընդհանուր գերնպատակի հասնելու համար։

Դուք անգամ չեք մտածում, որ այն ինչ գրում եք, գոնե իմ նման մարդը մտածել է, հոդվածը հրապարակելուց առաջ։
էն ինչ գրում եք իմ նախորդ երկու հոդվածների մեկնաբանություններում, պրիմիտիվ են, ես ավելի լուրջ վերլուծություններ եմ ուզում, որ անեք։ Չեմ ուզում ընկնեք նուրբ, քողարկված քարոզների տակ, իսկ դրա համար դուք պետք է սովորեք նախ սառը դատել, ձեր անձից դուրս, հետո պետք է սովորեք աշխատել փաստերով։ Ենթադրությունների վրա արված հորինվածքները մեզ տանում են շահագործման, իսկ շահագործողներ կան բոլոր ճամբարներում։

Ու լավ իմացեք, քանի չունենք փիլիսոփայություն և գաղափարախոսություն, մեզ այսպես ոտատակ են տալու գնդակի նման։ Եվ մենք կարող ենք ժամանակավոր կարգավորել այս խնդիրները, եթե գոնե հավատ ունենանք ինքներս մեզ վրա, ու մի քիչ համարձակ լինենք։ Ոչ ոք մեզ չի խաբելու եթե թույլ չտանք, ու խաբողներն էլ չեն մարսելու։ Այ այսպես է պետք մտածել․․․

Գեղամ Օհանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 6685 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից