Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Հոկտեմբեր / 2020


Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ. Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում

NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արցախում նախատեսվում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, օրը դեռ հստակ չէ, սակայն նախատեսված է փետրվարին, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախ։

Լուրը վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից չեն մեկնաբանել։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ երկու հայկական պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը լավ ավանդույթ են դարձել, սակայն այս պահին հստակ տեղեկություն չի կարող տրամադրել։

 

դիտվել է 6087 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից