Երևան
30 / Մարտ / 2020


Վիճաբանություն և կրակոցներ. ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել բավականին ուշ, երբ «բանը բանից անցել է»

Հերթական կրակոցները՝ Արարատի մարզում. ըստ գյուղացիների՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել բավականին ուշ, երբ «բանը բանից անցել է»։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզում։

Սայաթ-Նովա գյուղում մի քանի օր առաջ տեղի է ունեցել դանակահարություն, և երեկ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ բնակիչներ ժամանել են գյուղ և Րաֆֆու փողոցում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին գյուղացիներն ահազանգել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից, ըստ SHAMSHYAN.com ահազանգած գյուղացիների, ոստիկանները ժամանել են բավականին ուշ։

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։ Ըստ ահազանգողների՝ վիճաբանության մասնակիցների թիվը բավականին մեծ է եղել, նրանք եղել են մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում՝ Mercedes-ներով։

 

դիտվել է 17342 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից