Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Մայիս / 2020


Դանակահարություն «Ռիո Մոլ»-ի տարածքում. 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց. Հարձակվել են 4 հոգով

Դանակահարություն Երևանում. «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց. ըստ բժիշկների՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրնց մոտ է տեղափոխվել 2 երեխա։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գոռ Գ-ն և 17-ամյա Գուրգեն Ի-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից Գուրգեն Ի-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ Գոռ Գ-ն գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Փափազյան 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների հետ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Գոռ Գ-ի և Գուրգեն Ի-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Արման Ս-ն, 16-ամյա Ալբերտ Ս-ն, 16-ամյա Համլետ Մ-ն և 18-ամյա Մանուկ Մ-ն, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Ս-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ-ին և Գուրգեն Ի-ին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանցից Ալբերտ Ս-ն և Արման Ս-ն ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։

Արաբկիրի ոստիկաննեչրը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջում, իսկ կասկածյալներից Արման Ս-ն և Ալբերտ Ս-ն սովորում են «Հայբուսակ» համալսարանում։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

դիտվել է 5144 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից