Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Իշխանությունը մեծացնում է «ֆեյքերի կայսրությունը»

«Փաստ» թերթը գրում է. «Երբեմն փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆեյք էջերը հիմնականում օգտագործվում են իշխանություններին քննադատելու համար: Իրականում առաջին հերթին հենց իշխանությունները, ըստ օդում կախված լուրերի, մի ամբողջ «ֆեյքային կայսրություն» ունեն։ Թերթին այս առումով ուշագրավ տեղեկություններ են հասել։

Ըստ այդմ, իշխանության վերնախավը բավականին լուրջ է վերաբերվում սեփական ֆեյքային «բանակն» ունենալու եւ մեծացնելու հանգամանքին, եւ զգալի լուրջ գումարներ են «ներդրվում» այս ուղղությամբ։

Ըստ «ֆեյքային բուրգի» կանոնների, ֆեյքերն ունենում են տարբեր գործառույթներ՝ հայհոյող ֆեյքեր, քաղաքական գիծը պահող ֆեյքեր, լուրջ վերլուծություններ գրող ֆեյքեր, իշխանության տարբեր ներկայացուցիչների գրառումներն ու հայտարարությունները խմբերում տարածողներ ու կիսվողներ եւ այլն։


Թերթին տեղեկություններ են հասել նաեւ, որ ֆեյքերի հետ աշխատանքները կազմակերպելու համար իշխանության համապատասխան ներկայացուցիչները որոշակի պարբերականությամբ հանդիպումներ են ունենում թիմակիցների հետ եւ համապատասխան ցուցումներ տալիս։

Իսկ ընդհանուր առմամբ, «ֆեյքային ֆաբրիկայի» գործունեության հիմնական պատասխանատուն ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որը պահելու համար հսկայական գումարներ են ծախսվում:

Մասնավորաբար, երեկ հայտնի դարձավ, որ այս ՊՈԱԿ-ի միայն պարգեւավճարները Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում (21 ամիս) կազմել են 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար)»:

Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 1022 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից